fbpx
Խորհրդարան

Քննարկվել է նորածնի սեռը անձը հաստատող փաստաթղթում ներառելու հարցը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը այսօր՝ հունվարի 14-ին, Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Ըստ որի՝ առաջարկվում է նորածինների անձը հաստատող փաստաթղթերում նշել նրանց սեռը:

Օրինագծի օգտին հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություան պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ես պատրաստ եմ աջակցել այս օրենսդրական նախաձեռնությանը, քանի որ ծննդյան վկայականում, իմ կարծիքով, պետք է նշվի նորածնի սեռը, որովհետև որոշ ժամանակ անց նա կարող է իր սեռը փոխել, և մենք այդ ժամանակ արդեն կիմանանք, որ նա դավաճան է»,-կատակեց Պետրոսյանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր հերթին նշեց, որ պատրաստ է աջակցել առաջարկված օրինագծին, քանի որ երբեմն անձը հաստատող որոշակի փաստաթղթեր թարգմանելիս որոշ խնդիրներ են առաջանում:

«Հատկապես օտար լեզուներով թարգմանելիս մարդու սեռը ոչ հստակ է դառնում: Որքան էլ տարօրինակ է, բայց նույնիսկ Կարեն անունը որոշակի խնդիրներ է առաջացնում»,- պարզաբանեց Վարդանյանը՝ ընդգծելով, որ այդպիսի անունները բավական շատ են:

Օրինագիծը վերջնարդյունքում ստացավ խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ