fbpx
Խորհրդարան

Քննարկվել են հայ-ֆիննական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ներկայացուցիչներն ապրիլի 8-ին հանդիպել են Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակոնենի հետ:

Խմբի ղեկավար Գևորգ Գորգիսյանը կարևոր է համարել Ֆինլանդիայի՝ ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների հարուստ փորձի ուսումնասիրումը: Երկկողմ բարեկամական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու տեսանկյունից նա անհրաժեշտ է համարել մեր երկրում Ֆինլանդիայի օրերի անցկացումը, իսկ երկու երկրների գործարարների միջև համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով գործարար համաժողովների կազմակերպումը:

Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանը շնորհավորել է հայ ժողովրդին արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Նա ևս անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Դեսպանը տեղեկացրել է, որ ապրիլի 14-ին Ֆինլանդիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որից հետո կձևավորվի Հայաստանի հետ բարեկամության խումբ: Անդրադառնալով Ֆինլանդիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը՝ Արյա Մակոնեն վստահեցրել է, որ փաստաթուղթը շուտով կստորագրվի նախագահի կողմից, կվավերացվի խորհրդարանական ընտրություններից հետո:

Առկա երկկողմ կապերի խորացման և համագործակցության նոր ուղիների ստեղծման տեսանկյունից կողմերը կարևորել են նաև խորհրդարանականների միջև փոխայցերը: Այս համատեքստում բարեկամական խմբի ղեկավարն արժևորել է Ֆինլանդիայի 100-ամյա խորհրդարանական փորձի ուսումնասիրումը:

Հյուրի խնդրանքով Գևորգ Գորգիսյանը ներկայացրել է հեղափոխությունից հետո մեր երկրի օրակարգի հիմնական առաջնահերթությունները՝ մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական բարեփոխումներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ