fbpx
Մշակույթ

Քննարկվում է «Անուշ» օպերան ԱՄՆ-ում ցուցադրելու հարցը

Մենք ունեցել ենք պրեմիերաներ և համերգային ելույթներ։ Այս մասին Երևանում արդյունքների ամփոփիչ համաժողովում դեկտեմբերի 24-ին ասաց Հայաստանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։

Նա նշեց, որ հաջորդ սեզոնի համար պատրաստվում է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետի պրեմիերան. բալետմայստերներն են Վիլեն Գալստյանը և Ռուբեն Մուրադյանը։

Օրբելյանը նաև տեղեկացրեց, որ վերջերս հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել «Անուշ» օպերան ԱՄՆ-ում ցուցադրելու հարցը։ Գեղարվեստական ղեկավարի հավաստիացմամբ՝ կառավարության ղեկավարն ասել է, որ դա հիանալի գաղափար է։

«Հիմա մենք պետք է աշխատենք կառավարության հետ, ամերիկացիների հետ։ Մենք պետք է կազմակերպենք մասշտաբային ներկայացում, քանի որ Երևանի օպերային թատրոնի «Անուշը» դեռևս երբեք չի բեմադրվել ԱՄՆ-ում։ Ես մեծ հույսեր ունեմ, և ես հավատում եմ, որ մեզ կհաջողվի իրականացնել այս մտահղացումը»,-ասաց Կոնստանտին Օրբելյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ