Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Լևոն Սահակյանի թեկնածությունը:
Սահակյանն իր ելույթում անդրադարձել է ֆինանսական կայունությանը:
«Կենտրոնական բանկը պատշաճ մակարդակով իրագործում է իր առջև դրված սահմանադրական նպատակները, չնայած նախորդ տարվա գնաճային բարձր ճնշումներին և համաճարակային ու ռազմական գործողությունների շոկերին»,- ասել է նա:
