fbpx
Կառավարություն
23:00 05/01/2020

Քննարկում ենք Վանաձորի զարգացման հնարավորությունները․ Սուրեն Պապիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ շրջայց է կատարել Վանաձոր քաղաքում:

«2020 թվականը ենթակառուցվածքների զարգացման ծրագրերով ևս չի զիջելու նախորդ տարվան, եթե ոչ` գերազանցելու:

Մասնավորապես, Վանաձորում նախատեսում ենք վերականգնել միջպետական ճանապարհին կապվող Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի տարանցիկ փողոցները:
Այսօրվա վանաձորյան շրջայցի ընթացքում հասցրեցինք լինել Դեմիրճյան Փողոցում, Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքում և թիվ 11 ավագ դպրոցի հարակից փողոցում և ուսումնասիրել ծրագրի իրականացման հնարավորությունները:
Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում է նաև մի շարք այլ ենթակառուցվածքների ստեղծում: Ծրագրի մեջ են մտնում նաև Ազատամարտիկների պուրակի արդիականացման, հեծանվային ուղիների կառուցման և այլ նախագծեր:

Կրկին հորդորում եմ ներդրողներին մասնակից դառնալ Վանաձորում ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման մեր նախաձեռնությանը և նպաստել հանրապետության երրորդ քաղաքի տնտեսական թռիչքին»,-Facebook-ի իր էջում գրել է Պապիկյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ