Իրավական

Քննչական կոմիտե նախագահը ընդունել է քաղաքացիներին

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեցող քաղաքացու հարազատներին:

Հանիդպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը լսել է քաղաքացիների մտահոգություններն ու նկատառումները՝ ինչպես դեպքի, այնպես էլ՝ քրեական գործով քննության ընթացքի վերաբերյալ:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը հավաստիացրել է, որ վարույթն իրականացնող մարմինը, իր լիազորությունների շրջանակներում, իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ