Իրավական
16:05 27/07/2021

Մովսես Հակոբյանի գործը քննող դատավորը ինքնաբացարկ է ներկայացրել

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գործ քննող դատավոր Վաչե Մարգարյանը ինքնաբացարկ է ներկայացրել՝ որպես հիմնավորում նշելով, որ որ Մովսես Հակոբյանի գործով ունի կանխակալ վերաբերմունք։

Գործը այժմ վերամակագրվել է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից։ Այն կքննի դատավոր Մանվել Շահվերդյանը։

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք հրապարակելու համար։

Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ