Եռաբլուրում ոստիկանության գործողությունների առնչությամբ ծառայողական քննություն է կատարվում

Հրապարակող՝

erablur

Ամենադիտվածներ

Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության գործողությունների առնչությամբ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:

Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Եռաբլուրում միջադեպ էր տեղի ունեցել զոհված զինծառայողների հարազատների, «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի ու ոստիկանների մասնակցությամբ:

 

Ամենաթարմ