Քաղաքականություն

Քոչարյանը Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչ է. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի բարեկամ քաղաքական գործիչ է:

Պեսկովը անհեթեթ է համարել այն միտքը, որ նա Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության հետ կապված իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ:

Ավելի վաղ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին:

«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնել իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Սա հարցի լրիվ անհեթեթ ձևակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա Հայաստանի համար օգուտի հետևողական կողմնակից է և կշարունակի զարգացնել և խորացնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին` արդյոք Քոչարյանը համաձայնեցրել է իր որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ինչպես է Ռուսաստանի ղեկավարը վերաբերվում Քոչարյանի` Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկությանը:

Նա հստակեցրեց, որ այդ քաղաքական գործիչներին է պատկանում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ