fbpx
Քաղաքականություն

Ունեմ վստահություն, որ բանակցային ճանապարհով ի վիճակի ենք հետ բերել Շուշին ու Հադրութը. Քոչարյան

Ունեմ վստահություն, որ մենք բանակցային ճանապարհով ի վիճակի ենք գոնե նախկին ԼՂԻՄ-ի ծավալով վերականգնել Ղարաբաղի տարածքը: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Շահումյանի շրջանը միշտ եղել է բանակցային սեղանին իմ շրջանում, բայց փաստացի մենք տնօրինում էինք նախկին ԼՂԻՄ-ի տարածքը և 7 ադրբեջանական շրջաններ: Խոսքը Շուշիի և Հադրութի մասին է առաջին հերթին: Ես այստեղ տեսնում եմ հնարավորություն, հակառակ պարագայում պտերազմի արդյունքների իրավականորեն ճանաչումը նաև միջազգային հանրության կողմից դիտռվում է որպես թույլ փաստարկ և ոչ լավ փաստարկ: Դա նույնն է, որ մենք 1992-1994 թթ պատերազմից հետո ասեինք՝ մենք հարցը լուծել ենք, չենք բանակցում: Ըստ էության, դա ասվեց և դրա պատճառով հրահրվեց պատերազմը: Ասացինք, որ Ղարաբաղը Հայաստան է և վերջ: Բացի այդ հայտարարվեց մի շարք ծրագրեր հարավում և փակուղու մտցրեցինք բանակցային գործընթացը, եւ հակառակորդը այլ ճանապարհ, քան պատերազմը հարցի լուծման համար չգտավ»,- հայտարարել է Քոչարյանը։

Քոչարյանը հավելել է, որ այս ամենը հակառակ պատկերով թույլ չտալու համար մենք ունենք բավարար հիմքեր փորձել իրավական, բանակցային ճանապարհով լուծել Շուշիի և Հադրութի հարցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ