fbpx
Իրավական

Քոչարյանի աջակիցները դատարանի դիմաց սպասում են նիստի մեկնարկին

Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց հավաքվում են «Ռոբերտ Քոչարյանին աջակցող դաշինքի» ներկայացուցիչները։

Այստեղ մեկնարկում է Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, հիշեցնենք, օրերս ստեղծել էին միավորում՝ ի աջակցություն Մարտի 1-ի գործով գլխավորի մեղադրյալի։ Դաշինքի անդամները, որոնք այս պահին հավաքված են դատարանի դիմաց, կրում են դաշինքի կրծքանշանը։

Նշենք, որ այսօր՝ ժամը 14։00-ին, կայանալու է Մարտի 1-ի գործով դատական նախնական նիստը, որտեղ որոշվելու է մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանը ներկա է լինելու դատական նիստին։

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները դատական նիստի մասին ծանուցում չեն ստացել և, հնարավոր է, ներկա չգտնվեն նիստին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ