fbpx
Իրավական

Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ԲԴԽ-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ օգոստոսի 13-ին, իրենց պահանջներով նամակ հանձնեցին Բարձրագույն դատական խորհրդին։

Հիշեցնենք, որ երեկ նրանք բողոքի ակցիա էին իրականցնում ԲԴԽ-ի դիմաց՝ պնդելով, որ Քոչարյանի գործով որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ ապօրինություններ են իրականացվում, և ԲԴԽ-ն ցուցաբերում է հանցավոր անգործություն։ Երկու ժամ բողոքի ակցիայից հետո ցուցարարներին մոտեցավ ԲԴԽ մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը և խնդրեց իրենց պահանջները գրավոր ներկայացնել, քանի որ ԲԴԽ-ում նիստ է գումարվել, և հայտնի չէ, թե այն երբ կավարտվի։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով կալանքի տակ է։ Գործի վարույթը կասեցվել է, քանի որ ՍԴ-ն դիմել է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ