fbpx
Իրավական

Քոչարյանի գործով դատավորը հորդորեց կարգադրիչներին թույլ տալ քաղաքացիներին մասնակցել նիստին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Զինված ուժերի շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանի, Երևանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատաքննությունը:

Դատարանն այսօր հրապարակել է ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը դատարանին ինքաբացարկի միջնորդություն ներկայացրեց մի քանի հիմքով: Դատարանը մերժեց միջնորդությունը:

Որոշման հրապարակումից հետո փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել է, որ դատական նիստը հայտարարված է բաց, սակայն կարգադրիչները թույլ չեն տալիս դատարանի մոտ հավաքված քաղաքացիներին մուտք գործել դատարան, հետևաբար խնդրել է դատարանին մեկ անգամ ևս հայտարարել դռնբաց նիստի մասին:

Դատավոր Դավիթ Գրիգորյանն ասել է` արդեն հայտնել է կարգադրիչներին թույլ տալ ներկաներին մտնել նիստերի դահլիճ այնքանով, որքանով թույլ է տալիս դահլիճի տարածքը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ