fbpx
Ազատ Լրահոս
23:40 03/12/2019

Քոչարյանի գործով դատավորը կմեկնի հանգստի

Ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում պարզվեց, որ այդ գործով զբաղվող դատավոր Աննա Դանիբեկյանը մեկնելու է արձակուրդ։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, տեղյակ լինելով դատավորի արձակուրդի մասին, ներկայացրեց միջնորդություն՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, և խնդրեց դատական նիստ նշանակել այս շաբաթվա ընթացքում։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հաստատեց, որ դեկտեմբերի 10-ից 30 հանգստի է մեկնելու, և գործով առաջիկա նիստը տեղի կունենա հունվար ամսվա սկզբին:  Աննա Դանիբեկյանը  մերժեց Հայկ Ալումյանի միջնորդությունը և նշեց, որ դատարանը զբաղված է, եթե խափանման միջոցի ներկայացնելու նոր հիմքեր կան, կարող են ներկայացնել այս նիստի ընթացքում:

Հայկ Ալումյանը ընդմիջում խնդրեց դատարանից՝ հարցը քննարկելու համար։ Ընդմիջումից հետո Հայկ Ալումյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը պետք է ներկայացվեր անձնական երաշխավորությամբ, բայց դա հիմա տեխնիկապես հնարավոր չէ: Այսպիսով՝ Ռ․ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը չներկայացվեց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ