fbpx
Իրավական

Քոչարյանի գործով ՄԻԵԴ դիմելը 1-2 օրվա խնդիր է, գանգատն արդեն պատրաստ է. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը 1-2 օրվա խնդիր է, բոլոր փաստաթղթերը պատրաստ են, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։

«Իմ աշխատասենյակում դրված է ՄԻԵԴ-ի գանգատն՝ ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք որոշ փաստաթղթեր։ Մեկ-երկու օրվա խնդիր է, որպեսզի դա մեկնի Եվրոպական դատարան», – ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ իրենք ակնկալում են, որ «ՄԻԵԴ-ում Հայստանում տեղի ունեցած խախտումները կստանան արժանի գնահատականներ»։

Նա նշեց, որ ՄԻԵԴ ուղարկվելիք գանգատում անդրադարձ կա նաև ՀՔԾ պետի, ԱԱԾ տնօրենի ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսումներին։ 

Տեղեկացնում է aysor.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ