fbpx
Իրավական

Քոչարյանի գործով դատավորը երկու քարի արանքում է հայտնվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ինչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասու­թյան դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, որը ծանր կացության մեջ է հայտնվել:

Բանն այն է, որ նա մեծ սիրով ինքնաբացարկ կհայտներ գլուխն ազատելու համար, սակայն չի անում, քանի որ լուրջ պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ դեպքում նա կհայտնվի ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ուշադրության կենտրոնում, ինչպես մեկ անգամ արդեն եղել է: Եվ եթե ԲԴԽ-ն գտավ, որ նրա ինքնաբացարկն անհիմն է, ապա կրկին նկատողություն կհայտնեն, իսկ, ահա, երկրորդ նկատողությունից հետո դատավորի լիա­զորությունների դադարեցման հարցը առաջ կքաշվի:

Ուստի դատելով դատական համակարգում տարածված լու­րերից՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնվել է երկու քարի արանքում՝ կա´մ դատավորի կարիերան, կա´մ աղմ­կահարույց գործը քննելու ծանր բեռը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ