fbpx
Իրավական

Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

Դատավոր Գրիգորյանը մերժեց Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Նշենք, որ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարան ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը։

Այս պահին նիստերի դահլիճ մուտք են գործել միայն լրագրողները, իսկ Ռոբերտ Քոչարյանին դեմ ու կողմ անձինք դեռևս դրսում են։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին դեմ արտահայտվողները հայտարարում են, որ նախորդ նիստին իրենց թույլ չեն տվել ներկա գտնվել, և նիստերի դահլիճում ներկա են եղել միայն ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ Նրանք պնդում են, որ այս անգամ պետք է պարտադիր ներկա գտնվեն նիստերին։

Նիստերին ներկա գտնվելու պահանջ ունեն նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։

Դատարանի դահլիճում է նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ