fbpx
Իրավական

Քոչարյանի թիկնազորի կողմից սպանված Պողոս Պողոսյանի եղբորորդին պահանջում է գործի վերաբացում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի «Առագաստ» սրճարանում 2001 թվականի սեպտեմբերի 24-ին Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի կողմից Պողոս Պողոսյանի դաժան սպանությանը ականատես Սթիվեն Նյուտոնը Գլխավոր դատախազություն է ներկայացրել գրավոր ցուցմունք, որում պատմում է սպանության մանրամասները։ Այդ օրը ընկերների հետ «Առագաստ» սրճարանում ճաշում էր Սթիվեն Նյուտոնը, երբ ներս են մտել Ռոբերտ Քոչարյանն ու Շառլ Ազնավուրը։ Բոլորը երջանիկ էին բարձրաստիճան հյուրերին տեսնելով։ Երկու տղամարդ մոտեցել են Քոչարյանի սեղանին։ Հենց այդ պահին է Պողոս Պողոսյանը հնչեցրել իր համար ճակատագրական «Պրիվետ, Ռոբ» արտահայտությունը։ Քոչարյանի գնալուց հետո նրա թիկնապահները վերադարձել են սրճարան։ Պողոսյանի սպանության վկա Սթիվեն Նյուտոնը պատրաստ է դատարանում պնդել խոսքերը։

Աղբյուրը՝ Factor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ