fbpx
Իրավական

Քոչարյանի ու մյուսների քրգործը առաջիկա օրերին կուղարկվի առաջին ատյանի դատարան․ դեպարտանմենտի ղեկավար

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում չէ, որ այն մակագրվի որևէ դատավորի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։

Հիշեցնենք, որ այս քրեական գործով դատավորը Դավիթ Գրիգորյանն էր, որի լիազորությունները մեկ այլ քրեական գործով կասեցված են։ Փոլադյանն ասաց, որ Գրիգորյանի վարույթում գտնվող 47 քրեական գործից 33-ը մակագրվել է այլ դատավորների, բայց Քոչարյանի ու մյուսների քրեական գործը դեռ Երևանի ընդհանուր իրավասության դատարան չի հասել և գտնվում է Վճռաբեկ դատարանում, քանի որ Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք։

«Իմ տեղեկություններով, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը գրություն է ուղարկել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հավելված պատրաստել գործից կամ այն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի այն մակագրվի դատավորի, որ բոլորի մտահոգությունները վերանան», – հայտարարեց Փոլադյանը։

Նրա ներկայացմամբ՝ մինչև Վճռաբեկ դատարանի կողմից այդ քրեական գործով բողոքի վերաբերյալ որոշում չկայացվի, առաջին ատյանի դատարանում այն չի կարող քննվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ