fbpx
Իրավական

Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հարցը օրակարգում չընդգրկել չէինք կարող. ՍԴ նախագահ

Այսօր` հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցի ժամանակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը անդրադառնալով հարցին, թե ինչու երեկ շտապ կարգով Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հարցը ներառվեց ՍԴ օրակարգ, հայտնեց, որ հարցը օրակարգում չընդգրկել չէինք կարող:

Թովմասյանը նշեց, որ օրենքը ասում է, որ գործը կասեցումից հանվում է կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումից հետո:

«Հիմա կասեցման երկու հիմք կար՝ ՄԻԵԴ-ի կարծիքը և Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալը: Մեկը հրապարակվել է մայիսի 28-ին, մյուսը՝ հունիսի 18-ին: Ինքս դրա մասին տեղեկացվել եմ հունիսի 19-ի երեկոյան: Դա ուրբաթ օր էր, ես ե՞րբ պետք է այդ հարցն ընդգրկեի օրակարգում, եթե ոչ հենց առաջին նիստին: Իսկ առաջին նիստը երկուշաբթի էր: Այստեղ ի՞նչ տարօրինակ բան եք տեսնում: Չընդգրկելու դեպքում՝ պետք է հարցնեիք՝ ինչու չեք ընդգրկել: Դա նույն է, որ հարցնեք՝ ինչու եք եկել աշխատանքի»,-ասաց նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ