Քաղաքականություն

Քոչարյանն ու Պուտինը մեկ ժամանոց զրույց են ունեցել

Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գնտվելու ընթացքում շփում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն՝ հղում կատարելով իր ինֆորմացիոն աղբյուրներին։

Նշվում է, որ կողմերը միմյանց հետ զրուցել են տեսակապի միջոցով՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված։ Զրույցը կայացել է նախորդ շաբաթ ու տևել շուրջ մեկ ժամ։

Ըստ աղբյուրի՝ Քոչարյանն ու Պուտինը քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Նշվում է նաև, որ Sputnik Armenia-ն փորձել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից ճշտել այս տեղեկությունը, բայց Սողոմոնյանը հրաժարվել է մեկնաբանել լուրը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ