fbpx
Քաղաքականություն

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են, այս մասին Aysor.am-ին ասել է Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։

«Այո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են` դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության արդյունքում նրա ազատ արձակվելուց երկու օր հետո: Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին», – ասել է Մերի Հարությունյանը։

Թե ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ժամանակ, Սարգսյանի գրասենյակի պատասխանատուն չի մեկնաբանել՝ նշելով, որ այցելությունն անձնական բնույթ է կրել և նպատակահարմար չէ մանրամասներ ներկայացնել:

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման փաստը հաստատել է նաև Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը, ով ևս նույն պատճառաբանությամբ ձեռնպահ մնաց նախագահների հանդիպման մասին մանրամասներ ներկայացնելուց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ