fbpx
Արցախ

Քոչարյանը չէր կարող, առանց Վազգենի հետ համաձայնեցնելու, Մեղրիի հարցով բանակցությունների նստել. Սամվել Բաբայան

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին ուղղված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակին, ըստ որի՝ 1999 թվականին Ռ. Քոչարյանը համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ։

«Մեղրին 49 կմ հատված ունի, Ղարաբաղի հսկողության տակ 110 կմ է։ Եթե 1999 թվականին բանակցություններ էր գնում, ինչպես իրենք են ասում, որ Մեղրիի այդ 49 կմ հատվածը հանձնեն, ապա ես այնտեղ հրամանատար էի, առանց ինձ այդ 100 կմ-ն կարողանալո՞ւ էին հանձնել։ Ինձ հետ պետք է բանակցեին չէ՞, ինձ հետ որևէ բանակցություն չի եղել, Մեղրու հարց էլ ընդհանրապես լսած չկամ։ Եթե մի դիպուկահար կրակում ա, գալիս ինձ հետ համաձայնեցնում են, կարո՞ղ ա Մեղրին հանձնում են՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Ինձ հետ նման խոսակցություն չի եղել», – ասաց Սամվել Բաբայանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ըստ Վահան Շիրխանյանի նամակի՝ մինչև Սամվել Բաբայանին հասնելը ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ինքը համաձայնություն չի տվել, Ս. Բաբայանն արձագանքեց.

«Բացի պաշտպանության նախարար լինելուց` Վազգեն Սարգսյանը Հայաստանում եղել է որոշիչ դեր խաղացող։ Քոչարյանը չէր կարող առանց Վազգենի հետ համաձայնեցնելու նույնիսկ այդ հարցով բանակցությունների նստել»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ