fbpx
Իրավական

Քոչարյանը կալանքի տակ է, բայց կարծես կոնկրետ սպանությունների հետ կապված փատեր չկան. Րաֆֆի Հովհաննիսյան

Բոլոր պաշտոնյաները, կառույցները, որոնք առնչվել են Մարտի 1-ի գործին պետք է հարցաքննության կանչվեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, հրավիրված ասուլիսին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին առնչվող դատավարությանը:

«Մարտի 1-ի հարցով իմ անձնական և «Ժառանգություն» կուսակցության հավաքական կարծիքը միշտ եղել է այն, որ պատկան բոլոր կազմակերպությունները, բոլոր նախագահները, բոլոր պաշտոնյաները, ովքեր առնչվել են մարտի 1-ին բոլոր անկյուններից՝ իշխանական, ընդդիմադիր, ովքեր տեղեկություն ունեն բոլոր մարմիններից՝ անվտանգության, իրավապահ, պետք է կանչվեն հարցաքննության վկայություն տան: Եթե սա համապարփակ, առարկայական գործընթաց է, ոչ թե մի կողմը մյուսի նկատմամբ, այլ ամբողջական ճշմարտությանն ուղղված գործընթաց է, որ ժողովրդին ճշմարտությունը պետք է մատուցի և արդարադատություն պետք է իրացնի, որ կարողանանք առաջ անցնել և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Ես չգիտեմ՝ մենք այդ օրը կտեսնե՞նք մոտ ապագայում»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հստակ փաստեր չկան։ նա հույս հայտնեց, որ գոնե բուն դատավարության ընթացքում դրանք ի հայտ կգան:

«Մինչև հիմա դե ֆակտո ՀՀ երկրորդ նախագահին պահում են կալանքի տակ, բայց կարծես կոնկրետ սպանությունների հետ կապված փատեր չկան, որոնց համապատասխան ինքը կալանքի տակ է, միգուցե դրանք պահվում են կոնկրետ դատավարության համար, բայց ես հույս ունեմ, որ դրանք կան, այս հարցը պետք է իր տրամաբանական ավարտին բերվի: Ես կարծում եմ, որ երեք նախագահների եռանկյունու ներքո, ամբողջ պատասխանատվությունը՝ իր բոլոր մանրամասներով, համապարփակ պատասխանատվության երանգներով պետք է ասպարեզ ելնեն: Եթե դրանից պակաս որևէ բան լինի, ես կարծում եմ, որ այս գործընթացն իր նպատակին չի ծառայի: Ես գիտեմ, որ գործող վարչապետը վկայություն տվել է, բայց պետք է վկայություն տան բոլոր այն մարդիկ, ովքեր հրապարակում էին, ովքեր փախուստի մեջ էին, ովքեր տնային կալանքի տակ էին, ովքեր իշխանական աթոռներին էին, ովքեր հետախուզվում էին, ովքեր հետախուզում էին, ովքեր զենք էին օգտագործում, բոլորը պետք է պատասխանատվության կանչվեն: Հիմա մենք այն պետությունն ենք, որը պարտավոր է դա անել, եթե մենք նոր Հայաստանում ենք, եթե չենք կարող անել, ուրեմն նոր Հայաստանում չենք»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե այդ ամենը արվի, նշանակում է, որ մենք Նոր Հայաստանում ենք, իսկ եթե չարվեց, պաա նշանակում է, որ մենք նոր Հայաստանում չենք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ