fbpx
Ժամանց

Քոլեջի դասարանները անվանել են Հոգվարթսի ֆակուլտետների անուններով

Ստրասբուրգի Սուրբ Էտիենի քոլեջը դասարաններն անվանել է Հարրի Փոթերի մասին զրուցավեպից բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի հնարած Հոգվարթսի դպրոցի ֆակուլտետների անուններով: Այդ մասին ասված է քոլեջի՝ Facebook-ում տարածված հաղորդագրության մեջ:

«Կրթության բարենորոգության եւ տնտեսական-սոցիալական (ES) եւ գիտական գիտաճյուղերի բաժանումների անհետացման պատճառով դասարաններին պահանջվեցին անվանումներ: Ուսանողներն առաջարկեցին Հարրի Փոթերի թեման, եւ մենք դա արեցինք, բարի գալուստ Հոգվարթս»,- նշել են քոլեջում:

Այժմ ուսումնական հաստատությունում գոյություն ունեն Գիֆինդոր, Սլիզերին, Փուֆենդույ, Քոգթերվան ֆակուլտետները, ինչպես նաեւ դասարաններ Հոգվարթսի հետ մրցակցող՝ մոգության Դուրմսթրանգ, Շարմբաթոն դպրոցների եւ ամերիկյան Իլվերմոռնի կախարդական դպրոցի անվանումներով դասարաններ: Ըստ որում, ինչպես նշում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, առարկաները չեն փոխել, եւ ուսանողները, ինչպես եւ նրանց նախորդները, կշարունակեն գրականության, աշխարհագրության, պատմության, մաթեմատիկայի եւ այլ իրական առարկաների ուսումնասիրումը: Հարրի Փոթերի մասին գրքերն ու ֆիլմերը մեծ ժողովրդականություն են վայելում Ֆրանսիայում:

Այսպես, անցյալ շաբաթ Փարիզի փողոցներում հայտնվել է Գիշերային ասպետը եռահարկ ավտոբուսը Հարրի Փոթերը եւ Ազքաբանի կալանավորը վեպից: Ինչպես նշվել է, արտասովոր փոխադրամիջոցն ուղեւորություններ կկատարի Ֆրանսիայի մայրաքաղաքի տուրիստական տեսարժան վայրերով։ Այս նասին հաղորդել է ТАСС-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ