fbpx
Սպորտ
13:40 02/12/2019

Քոնորը նույնպես սիրտ ունի․ Հոլոուեյ

Կիսաթեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Մաքս Հոլոուեյը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պաշտպանություն նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորի։

«Այն, ինչ նա ասում է, ուղղակի բիզնես է։ Ես գիտեմ, որ կան հատկություններ, որոնք հնարավոր չէ շրջանցել, և դա արդեն բիզնես չէ։ Նա դա երբեք չի արել։ Նա երբեք չի շրջանցել հատկությանը, որի համար էլ ես իրեն հարգում եմ։

Երբ չեղարկեցին Հաբիբ Նուրմագամեդովի հետ իմ մենամարտը, ոչ ոք չհետաքրքրվեց իմ ինքնազգացողությամբ, բացի Քոնորից։ Նա սիրտ ունի։

Նա նույնպիսի մարդ է, ինչպես մենք բոլորս։ Նա սխալներ թույլ տվել է, դա վատ է, բայց նա ուղղակի սովորական մարդ է», – Հոլոուեյի խոսքերը փոխանցում է Sports.ru-ն։

Հավելենք, որ դեկտեմբերի 14-ին Հոլոուեյը UFC 245-ի շրջանակներում կմենամարտի Ալեքսանդր Վոլկանովսկու հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ