fbpx
Ժամանց

Քորթնի Քարդաշյանը լատինատառ հայերենով գրառում է կատարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, որը ևս Հայաստանում է, լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջում և լատինատառ հայերենով գրառում կատարել։

Նա գրել է․ «Inchpes ek»։

https://www.instagram.com/p/B3VDBkklESC/?igshid=l5cb9ourqztf&fbclid=IwAR2SRTUcDqSKBV4t0-mJVa5JLdAra_6RtHeiYPjFnAxMzxRY5eRuNLBNJwY

Օգտատերերը մեկնաբանություններում լատինատառ հայերենով պատասխանել են աստղի գրառմանը։

«Lav em! Du vonc es?», «Shat lav.Enqan em uzum qez tesnem,es qez shat-shat em sirum,husov em mi or anpayman qez ktesnem.» և այլն։

Նշենք, որ ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը երեխաների և քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։

Քորթնին այս առիթով ինտագրամի Stories բաժնում ևս հրապարակումներ է արել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ