fbpx
Խորհրդարան

ՔՊ-ականը հերքել է ՀԴ-ի անդամի տարածած լուրը՝ ԱԺ-ում բջջայինների արգելքի մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Facebook-ի էջում հրապարակվել է խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը անդրադարձը՝ «Հայաստան» խմբակցության անդամի տարածած ապատեղեկատվությանը՝ բջջային հեռախոսների վերաբերյալ, ու հերքել այն։

««Հայաստան» դաշինքի անդամ Արեգնազ Մանուկյանը կրկին տարածել է ապատեղեկատվություն այն մասին, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել և որոշել է արգելել պատգամավորներին իրենց հետ նիստերի դահլիճ տանել բջջային հեռախոսները։

Տիկին Մանուկյանը ոչ միայն շարունակում է տարածել արդեն հերքված ապատեղեկատվություն, այլև լրացնում է այն նոր ստով, նշելով, թե իբր նման արգելք սահմանվելու է հենց ընդդիմությունը ներկայացնող պատգամավորների համար։

Ստիպված ենք ևս մեկ անգամ հերքել մտացածին այս տեղեկատվությունը և տիկին Մանուկյանին հիշեցնել, որ ինքն այլևս ԱԺ պատգամավոր է, և ոչ թե ապատեղեկատվությունների տարածմամբ հայտնի դարձած «լրատվամիջոցի» ներկայացուցիչ։

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ դեռևս 2016 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատված ՀՀ ԱԺ աշխատակարգի 1-ին մասի 5-րդ կետով սահմանվում է, որ բացառությամբ Ազգային ժողովի նիստը նկարահանելու թույլտվություն ունեցող հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների և Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների, Ազգային ժողովի նիստի ընթացքում արգելվում է դահլիճ բերել և օգտագործել լուսանկարահանման, կինոնկարահանման, ձայնագրման, տեսագրման, ռադիոկապի կամ հեռախոսակապի սարքեր կամ տեղեկատվության մշակման այլ միջոցներ, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի և համակարգչային տեխնիկայի։

Չնայած այս հանգամանքին՝ ԱԺ ղեկավարությունը գործնականում երբևէ չի կիրառել տվյալ սահմանափակումը, և ավելին՝ որոշում է կայացվել հաջորդ ԱԺ խորհրդի նիստում վերանայել ԱԺ աշխատակարգով սահմանված տվյալ արգելքը», – ասում է Հովհաննիսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ