fbpx
Քաղաքականություն

ՔՊ-ն Աբովյանի 25 ընտրատեղամասում բողոքարկելու է արդյունքները․ Ռոմանոս Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ ՔՊ-ն Աբովյանի 25 ընտրատեղամասերում կբողոքարկի ամփոփված արդյունքները։

«Քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում ՄԵԿ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, և վերլուծելով նաև տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ և ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» 29-րդ ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ԸՏ-երում կբողոքարկի ամփոփված արդյունքները և վերահաշվարկի դիմումներ կներկայացնի», – գրել է Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Աբովյանում նախնական արդյունքներով հաղթել է ԲՀԿ-ի թեկնածուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ