fbpx
Աշխարհ

Քրդերը մեղադրել են Թուրքիային՝ Սիրիայում ֆոսֆոր օգտագործելու համար

«Սիրիայի ժողովրդավարական խորհրդի» գործադիր կոմիտեի նախագահ Իլհամ Ահմեդն ԱՄՆ կոնգրեսում ելույթի ժամանակ մեղադրել է Թուրքիային Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած ռազմական գործողության ժամանակ ֆոսֆոր օգտագործելու համար: Այս մասին հաղորդում է Rudaw գործակալությանը հղումով:

«Նրանք (թուրքերը) ֆոսֆոր քիմիական գազ են օգտագործել խաղաղ բնակչության դեմ: Մենք չենք կարող փորձաքննություն անցկացնել այդ դեպքի առիթով, որովհետև հնարավորություններ չունենք»,-նշել է Ահմեդը:

Ֆոսֆորային զինամթերքի կիրառումն արգելված է Ժնևյան կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությամբ, որը պատերազմի զոհերի պաշտպանության վերաբերյալ է:

Ահմեդը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով 300 հազար մարդ լքել է իր տունը, 250 մարդ, որոնց մեծ մասը՝ երեխաներ, մահացել է, ևս 300 մարդ համարվում է անհետ կորած:

Բացի դրանից՝ նա հայտարարել է, որ ռազմական գործողությունների հետևանքով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մի շարք անդամներ, որոնց թվում՝ Ֆրանսիայի 6 քաղաքացի և երկու բելգիացի, փախել են բանտերից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ