fbpx
Իրավական

Քրեական գործերի հարուցումը սելեկտիվ մոտեցման տպավորություն է թողնում. Արթուր Սաքունց

Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար անհասկանալի է՝ ինչու՞ է օրինակ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվում, իսկ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կիպրոսյան օֆշորի թեման՝ անտեսվում։

«Ինձ հասկանալի չէ գեներալ Մանվելի քրեական գործի հետ միաժամանկ ինչո՞ւ քրգործ չի հարուցվում «Նաիրիտ» գործարանի հետ կապված»,- մայիսի 3-ին «Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը» թեմայով քննարկման ժամանակ հարցադրումներ հնչեցրեց Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով, կոռուպցիոն ակնհայտ սխեմաների մեջ ներգրավված նախկին պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեին, սակայն քրեական գործերի հարուցումը հարցեր է առաջացնում։

Սաքունցը նշեց, որ քրեական գործերի հարուցումը սելեկտիվ մոտեցման տպավորություն է թողնում, բայց ինքը հիմքեր չունեմ պնդելու, որ մոտեցումը սելեկտիվ է:

«Այս պարագայում քաղաքական իշխանության կամքի հետ կապված հարցեր են առաջանում, երբ իրավապահ մարմինների գործողությունների տրամաբանության մեջ չի արտահայտվում»,- ասաց Սաքունցը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ