fbpx
Կառավարություն

Քրեական օրենսգիրքը լրացվեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելող դրույթներով

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը Facebook-ում գրել է.

Այսպիսով քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ լրացվեց նոր՝ 124.1 հոդվածով, որն ունի հետևյալ բովանդակությունը.

Անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը պատժվում է տուգանքով՝ 400.000 ՀՀ դրամից 800.000 ՀՀ դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց կամ անչափահասի կամ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է տուգանքով՝ 800.000 ՀՀ դրամից 1.000.000 ՀՀ դրամի չափով կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:
Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ 3-5 տարի ժամկետով:

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ լրացվեց ևս մի նոր՝ 277.1 հոդվածով, որն ունի հետևյալ բովանդակությունը.

Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է անձի վարակում՝ պատժվում է 300.000 ՀՀ դրամից 500.000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա:

Նույն արարքը, որն ազգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ ազգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում պատժվում է տուգանքով՝ 500.000 ՀՀ դրամից 700.000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Նույն արարքը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ 2-4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Մեկուսացում համարվում է անձանց, այդ թվում հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Ինքնամեկուսացում համարվում է անձանց, այդ թվում հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումը իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Այս կարգավորումներն ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:

https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/3188199747877904

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ