Իրավական

Քրեակատարողական ծառայողները նորովի են ներկայանում հանրությանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգում շարունակվող բարեփոխումների համատեքստում փոփոխության է ենթարկվել նաև քրեակատարողական ծառայողների հանդերձանքը։ Հաշվի առնելով դրա փոփոխության, կրման համար առավել հարմարավետ դարձնելու, ինչպես նաև հանդերձանքի ծավալն օպտիմալացնելու պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 20-ի N 776-Լ որոշմամբ սահմանվել են քրեակատարողական ծառայողի ամառային և ձմեռային նոր հանդերձանքի, այդ թվում` համազգեստի, խորհրդանշանի և տարբերանշանների նկարագրերը, դրանք տրամադրելու կարգը, ժամկետները և պայմանները:

Քրեակատարողական ծառայողների պատշաճ արտաքին տեսքն ապահովելու և այն ժամանակին համահունչ դարձնելու նպատակով մշակվել և կիրառության մեջ են դրվել դեռևս Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած հանդերձանքից էապես տարբերվող համազգեստի, ուսադիրների և գլխարկանշանների նոր տեսակներ։ Քրեակատարողական ծառայողների ամենօրյա, դաշտային, հատուկ նշանակության և տոնական հանդերձանքների նորամուծությունների ընթացքում առանձնահատուկ կարևորվել են ինչպես դրանց նորաձև և ժամանակակից տեսքը, այնպես էլ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների տարբեր ստորաբաժանումների գործառութային պարտականությունների առանձնահատկությունները և դրանց իրականացման ընթացքում հանդերձանքի կրման հարմարավետությունը։

Քրեակատարողական ծառայության համակարգում նոր հանդերձանքի հատկացման գործընթացն արդեն սկսվել է, այն իրականացվելու է փուլերով՝ ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի կողմից հաստատված ժամանակացույցի։

Նոր հանդերձանքի ձեռքբերումն իրականացվում է պետական բյուջեով Քրեակատարողական ծառայությանը հատկացվող միջոցների հաշվին, լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվելու:

Ստորև ներկայացվում են համազգեստի որոշ ձևանմուշներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ