fbpx
Իրավական

ԱԺ-ում դեկտեմբերի 7-ին եղած միջադեպով ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել

Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ դեկտմեբերի 7-ին տեղի ունեցած միջադեպով։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ ՀԴ խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ծեծկռտուք է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում որին մասնակցել են ՔՊ-ից պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանն ու Սիսակ Գաբրիելյանը։

Գալստյանը Facebook-ում գրել է նաև, որ քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (անձի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ