Աշխարհ

Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են պլյուրալիստական Թուրքիային. Գարո Փայլան

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը։

«Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են պլյուրալիստական Թուրքիային: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի կարգավիճակի վերադարձնելու որոշումը կբարդացնի կյանքն այստեղ քրիստոնյաների և Եվրոպայում մահմեդականների համար: Սուրբ Սոֆիան մեր հարուստ պատմության խորհրդանիշն էր: Նրա գմբեթը բավականաչափ մեծ էր բոլորի համար»,- ասված է գրառման մեջ։

A sad day for Christians & for all who believe in a pluralist Turkey. The decision to convert #HagiaSophia into a…

Geplaatst door Garo Paylan – Կարօ Փայլան op Vrijdag 10 juli 2020

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին, Թուրքիայի բարձրագույն դատարանը հրապարակեց Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու գործով վերջնական որոշումը։

Հայտնենք, որ դատարանը չեղյալ է հայտարարել 1934 թվականի որոշումը, որով Սուրբ Սոֆիան դարձել էր թանգարան. այսուհետ տաճարը կրկին կվերածվի մզկիթի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ