fbpx
Առողջապահություն

Քսավիե Լեգրանի «Որդեգրություն» ֆիլմը արժանացել է «Սեզար» մրցանակի

Ֆրանսիական «Սեզար» մրցանակաբաշխությունում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Որդեգրություն» ֆիլմը, որը ռեժիսոր Քսավիե Լեգրանի առաջին լիամետրաժ աշխատանքն է: Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները հայտնի են դարձել նախօրեին: Մրցանակաբաշխությունը վարել է ֆրանսիացի կատակերգու դերասան Կադ Մերադը:

Քսավիե Լեգրանը մրցանակ է ստացել նաև լավագույն սցենարի համար: Մրցանակաբաշխության այս տարվա լավագույն դերասանուհին Լեա Դրյուկերն է «Որդեգրություն» ֆիլմում գլխավոր դերակատարուհուն մարմնավորելու համար, իսկ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Ալեքս Լուտցը «Գի» ֆիլմի համար:

«Լավագույն ռեժիսոր» է ճանաչվել Ժակու Օդիարուն «Սիսթերս եղբայրները» ֆիլմի համար: Հատկանշական է, որ «Որդեգրություն» ֆիլմն առաջադրվել էր 10 անվանակարգում:

«Սեզար» պատվավոր մրցանակին է արժանացել 82-ամյա ամերիկացի դերասան ու ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը, որն անցյալ տարի հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին: Դահլիճը դերասանի ելույթից հետո հոտնկայց ծափահարել է: Ռեդֆորդը իր ելույթում սեր է խոստովանել Փարիզին և պատմել իր` Կաննի կինոփառատոնի հիշողությունների մասին: Ռեդֆորդին պատվավոր մրցանակը շնորհել է դերասանուհի Քրիստին Սքոթ Թոմասը:

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ