Իրավական
18:35 15/10/2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ տեխնիկական անվտանգության ոլորտի կարգավորման խնդիրների շուրջ։

«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտնագության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի նախաձեռնությամբ ս․թ․հոկտեմբերի 15-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի խնդիրների, դրանց լուծման արդյունավետ եղանակների կիրառման վերաբերյալ։

Հանդպմանը մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը, ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․Գևորգյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ տնօրեն Վ․Հովսեփյանը, Տեխնիկական փորձաքննությունների անվտանգության կենտրոն» ՍՊԸ տնօրեն Լ․ Բեգլարյանը, ««Դամի» տեխնիկական անվտանգության ծառայություն» ՍՊԸ տնօրեն Գ․Գալստյանը, Պրոմէքսպերտ գրուպ» ՍՊԸ տնօրեն Կ․ Բոյաջյանը և «ԱԱ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊԸ փոխտնօրեն Վ․ Գասպարյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ