fbpx
Հասարակություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը 2020-2021թ․-ին հանրության կողմից ստացել է 704 դիմում-բողոք

2020-2021թ․ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին հասցեագրված դիմում-բողոքների վիճակագրություն

2021 թվականի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ հանրության կողմից հասցեագրվել է ընդհանուր առմամբ 704 դիմում-բողոք։

«Ստացված բողոքների 502-ը վերաբերում է քաղաքաշինության, 74-ական՝ տրանսպորտի անվտանգության և հրդեհային և տեխնիկական անվտագության, 35-ը՝ էներգետիկայի և էներգասպառման, իսկ 19-ը՝ հողի պահմանման և հողօգտագործման բնագավառներին։

2021 թվականի ընթացքում ստացված 704 բողոքներից 437-ը վերաբերում է Երևանում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին կամ Երևանում տեղակայված օբյեկտներին։

Ստացված դիմում-բողոքների ուսումնասիրությունից պարզվել է, որ ստացված 704 բողոքներից, հիմնավոր է 415-ը։
2020 թվականի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին հանրության կողմից հասցեագրվել է ընդհանուր առմամբ 476 բողոք։

Ստացված բողոքների 314 բողոք վերաբերում է քաղաքաշինության, 77 բողոք՝ տրանսպորտի անվտանգության, 41 բողոք՝ հրդեհային և տեխնիկակակն անվտանգության, 25 բողոք էներգետիկայի և էներգասպառման, իսկ թվով 19 բողոք գեոդեզիայի և հողօգտագործման բնագավառներին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ