Հասարակություն
19:20 15/10/2021

ՔՏՀԱ տեսուչները Էրեբունիում խախտումներ են հայտնաբերել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքները հոկտեմբերի 15-ին ՀՀ պարեկային ծառայության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ Երևանի էրեբունի վարչական շրջանում են իրականացրել։

«Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը մշտադիտարկվել է Էրեբունի վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 75 տրանսպորտային միջոցներում։ Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները դիմակ չկրելու 6 խախտում են հայտնաբերել։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

Հավելենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա հանգստյան օրերին ևս կշարունակվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ