ԱՄՆ-ում տղամարդի քթի մեջ ատամ է աճել․ նրան վիրահատել են-Azat TV
Աշխարհ
12:35 06/12/2021, 12:35

ԱՄՆ-ում տղամարդի քթի մեջ ատամ է աճել․ նրան վիրահատել են

Ամերիկայի Միացյալ Նահանգներում 38-ամյա տղամարդու քթի մեջ ատամ է աճել։

Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ տղամարդը երկար ժամանակ բողոքել է շնչառության հետ կապված խնդիրներից։ Հետո սարքավորմամբ հետազոտությունը ցույց է տվել, որ նրա քթանցքներից մեկի մեջ 14 միլիմետրանոց էկտոպիկ ատամ է աճել։

Ըստ աղբյուրի՝ տղամարդուն վիրահատել են ու հեռացրել ատամը։ Առանձնապես խնդիրներ չեն առաջացել ու վիրահատությունից որոշ ժամանակ անց տղամարդն արդեն կարողացել է շնչել նորմալ։

Նշվում է նաև, որ այս անոմալիան բժշկությանը հայտնի է, սակայն խիստ եզակի են դեպքերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ