fbpx
Աշխարհ

Քուրդ տղամարդը փորձել է ինքնահրկիզվել Ժնևում ՄԱԿ գրասենյակի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ժնևում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի դիմաց, տղամարդը փորձել է ինքնահրկիզվել: Այս մասին հաղորդում է Swissinfo.ch կայքը:

Ինչպես նշում է աղբյուրը, տղամարդը սիրիացի քուրդ է, որը վերջին տարիներին ապրել է Գերմանիայում: Նա գրասենյակի դիմաց իր վրա բենզին է լցրել և այրել: Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու շտապօգնության աշխատակիցները և տղամարդուն ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:

«Նա սիրիացի քուրդ է, որը ծնվել է 1988 թվականին, ապրում է Գերմանիայում»,-նշել է Ժնևի ոստիկանության մամուլի խոսնակ Սիլվեն Գիյոմ Ժանտիլը:

Տղամարդու կյանքը հաջողվել է փրկել: Նրան ուղղաթիռով տեղափոխել են Լոզանի ուսանողական հիվանդանոց, որը մասնագիտացած է այրվածքների բուժման ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ