Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 50.47 տոկոսը կամ 119 469 ընտրող։ Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Առավել ակտիվ են եղել Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 77.77 տոկոսը, քվեարկությունների ամենափոքր թիվն արձանագրվել է Ջրվեժում՝ 27.20 տոկոս։