fbpx
Աշխարհ

Պարտավորվում եմ անել հնարավորը՝ Հայաստանի խաղաղ ապագային աջակցելու ուղղությամբ․ Քվին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է Քրստինա Քվինի թեկնածությունը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը էական նշանակություն ունի Հայաստանի և Հարավային Կովկասի՝ ավելի ապահով և բարեկեցիկ ապագայի համար: Պարտավորվում եմ անել հնարավորը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և Հայաստանի խաղաղ ապագային աջակցելու ուղղությամբ»,- նշել է Քվինը՝ կարևորելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական քննարկումները:

Լսումները նախագահող սենատոր Ռոբերտ Մենենդեսը, անդրադառնալով դիվանագետի դիտարկմանը, մեկնաբանել է. «Ուրախ եմ տեսնել մի թեկնածուի, որը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս այն «ցեղասպանություն» է որակում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ