fbpx
Սպորտ
12:40 04/11/2019

Ռաբիոյի գործակալը նոր ակումբ է փնտրում ֆուտբոլիստի համար

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն դժգոհ է այս մրցաշրջանում իր կարգավիճակից: Նա ցանկանում է հաջորդող տրանսֆերային պատուհաններից մեկի ժամանակ հեռանալ ակումբից: Այս մասին հայտնում է Get French Football News-ը:

Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալը՝ Վերոնիկը, ով նաև նրա մայրն է ցանկանում է, կրկին նոր ակումբ է փնտրում որդու համար:

Ռաբիոն ՊՍԺ-ի սանն է: Նա ֆրանսիական ակումբում հանդես է գալիս 2012 թվականից, իսկ «Յուվենտուս» տեղափոխվել է անցած ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին միայն 6 հանդիպում է անցկացրել իտալական Ա Սերիայում, որոնց կեսում խաղադաշտ է դուրս եկել փոխարինման:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ