fbpx
Սպորտ

Ռաբիոյի մայրը ցանկանում է, որ որդին տեղափոխվի Բարսելոնա. Calciomercato

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

Ֆուտբոլիստի մայրն ու գործակալ Վերոնիկա Ռաբիոն դժգոհ է խաղային ժամանակի քանակից, որը նրա որդին ստանում է Մաուրիցիո Սարիի թիմում: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։

Ռաբիոյի ընտանիքը կվերադառնա «Բարսելոնա» տեղափոխության տարբերակին, որը դիտարկվում էր անցած ամռանը, եթե իրավիճակը նույնը մնա։

Ռաբյոյի իրավունքները «Յուվենտուսին» բաժին են հասել անվճար ՝ Ադրիենը պայմանագիրը լրանալուց հետո հեռացել է ՊՍԺ-ից։ Իտալիայի առաջնությունում Ռաբիոն անցկացրել է 3 հանդիպում։ Միայն մեկում է ֆրանսիացին խաղացել 90 րոպե։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ