fbpx
Հասարակություն

Ռադիոն շարունակում է բոլորիս ապահովել օպերատիվ իրազեկումներով․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ ռադիոյի օրվա կապակցությամբ։

Թաթոյանի շնորհավորանքը հրապարակվել է ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնական կայքում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ռադիոյի սիրելի´ աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ռադիոյի օրվա առիթով:

Համոզված եմ՝ մեզանից յուրաքանյուրն ունի հետաքրքիր հուշեր սիրելի ռադիոհաղորդումների հետ կապված, որոնք տարբեր ժամանակներում ունեցել են ուսուցողական և դաստիարակչական նշանակություն։

Երկար տարիների պատվաբեր աշխատանքով ռադիոն շարունակում է բոլորիս ապահովել մատչելի և օպերատիվ իրազեկումներով։

Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում։

Ռադիոյի օրվա առթիով ձեզ մաղթում եմ անխափան եթեր»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ