fbpx
Սպորտ

Ռեալ-Այաքս խաղի ընթացքում Ռամոսի մասին ֆիլմ է նկարահանվել

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը բաց է թողել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Այաքսի» հետ պատասխան խաղը (1:4, 2:1` առաջին խաղը), որի արդյունքում մադրիդցիները լքել են մրցաշարը:

Ռամոսը որակազրկվել էր «Այաքսի» հետ առաջին խաղում միտումնավոր դեղին քարտ ստանալու համար ու խաղին հետևել է SR4 անձնական գոտուց:

Marca-ի տեղեկություններով, ամբողջ խաղի ընթացքում Ռամոսին նկարահանել են փաստագրական ֆիլմի համար, որի ստեղծման մասին նա հայտարարել էր հունվարի վերջին:

Օպերատորներն ամբողջ խաղի ընթացքում հետևել են Ռամոսի պահվածքին, ինչպես նաև խաղից առաջ հանդերձարանում նրա գործողություններին:

Ֆիլմի ստեղծման վրա աշխատում է Amazon ընկերությունը: Ֆիլմի ընթացքում կպատմվի ֆուտբոլիստի կյանքի ու կարիերայի մասին:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ