Սպորտ

Ռաջա Նայինգոլանը գոլը նվիրել է իր քաղցկեղ ունեցող կնոջը. La Gazzetta dello Sport (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ա Սերիայի 8-րդ տուրի՝ ՍՊԱԼ-ի հետ խաղում (2:0) օգնել է իր թիմին հաղթանակ տանել «Կալյարիի» կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանը՝ ֆանտաստիկ գոլի հեղինակ դառնալով:

Բելգիացի ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում իր առաջին գոլը նվիրել է կնոջը.

«Գոլս ցանկանում եմ նվիրել կնոջս, սա առանձնահատուկ պահ է նրա համար: Հիանալի խաղ էր, մենք կատարելագործվում ենք:

Լավ դիրքում ենք գտնվում, պետք է շարունակենք նույն ոգով: Մենք այնքան էլ լավ չսկսեցինք, բայց հիմա շտկել ենք իրավիճակն ու արդյունքները մեր պարգևատրումն են»,- Նայինգոլանի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Այս տարվա ամռանը Նայինգոլանի կինը՝ Կլաուդիան, հայտարարեց, որ պայքարում է քաղցկեղի դեմ: Ամռանը կիսապաշտպանը որոշեց «Ինտերից» տեղափոխվել «Կալյարի» կնոջ հարմարավետության համար:

Ա Սերիայի 8 տուրից հետո «Կալյարին» մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով 14 միավոր:

https://www.youtube.com/watch?v=Lbn0CExBJOc

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ