Իվան Ռակիտիչը խոսել է Լա Լիգայում չեմպիոն հռչակվելու մասին, ինչպես նաև նշել, որ կցանկանար մնալ «Բարսելոնայում»:
«Չեմ ստի, չեմպիոնությունը տոնելու ենք ամբողջ թիմով: Վայելելու ենք, քանի որ արժանի ենք այս ամենին: Մեզ կարճաժամկետ հանգիստ թույլ կտանք: Հետո, հնարավոր է, արթնանանք գլխացավով և այդժամ կմտածենք Չեմպիոնների լիգայի մասին:
Ինչ վերաբերում է գործարքին, չեմ ցանկանում ինչ-որ մեկ այլ վայրում լինել: Հուսով եմ՝ ակումբը, նախագահը, մարզիչն ու երկրպագուներն ինձ տեսնում են այնտեղ, որտեղ որ ես եմ ինձ տեսնում: Ենթադրում եմ, որ առաջիկայում ինձ նոր պայմանագրի առաջարկ կանեն»,- Ռակիտիչի խոսքն է մեջբերում 101 Great Goals-ը: