fbpx
Աշխարհ

Rammstein խմբի մեներգիչը կոտրել է երկրպագուի ծնոտը

Գերմանական Rammstein ռոք խմբի մեներգիչ Թիլլ Լինդեմանը կոտրել է երկրպագուի ծնոտը: Այս մասին հաղորդում է Bild լրատվականը:

Դեպքը տեղի է ունեցել Մյունխենի հյուրանոցներից մեկի բարում, որտեղ երգիչը ընկերների հետ համերգից հետո հանգստացել է: Երկրպագուհին մոտենալով երգչին՝ խնդրել է լուսանկարահանվել նրա հետ: Երգիչը մերժել է երկրպագուի խնդրանքը: Այնուհետև երկրպագուն սկսել է վիրավորել երաժշտի ընկերուհուն:

Թիլլ Լինդեմանը պահանջել է ներողություն խնդրել կնոջից, բայց երկրպագուն հրաժարվել է, որից հետո երգիչը հարվածել է երկրպագուի դեմքին և գցել գետնին: Ըստ նախնական տվյալների՝ երկրպագուի ծնոտը կոտրվել է: Երաժիշտը, սակայն, դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ